00:00:00

Հանրապետությունում օգոստոսի 22-ից 24-ը հայտնաբերվել եւ ոչնչացվել է 4 տոննա 63 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված

20:12, 24 օգոստոս 2020 Իրավական

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 22-ից 24-ը հայտնաբերել եւ այրելով ոչնչացրել են 4 տոննա 63 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։ Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել եւ առգրավվել է կանեփի 405 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 68 գրամից ավելի մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր