Բելառուսի ընդդիմությանը միավորած նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է։ Այս մասին Թվիթերում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը։ «Սվետլանա Տիխանովսկայան անվտանգ վայրում է։ Նա Լիտվայում է», – ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Տիխանովսկայան ընտրությունների արդյունքները վիճարկելու համար գնացել էր ԿԸՀ, որից հետո նրան ոչ ոք չէր տեսել։