00:00:00

Ավստրիան 1 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով

01:56, 09 օգոստոս 2020 Աշխարհ

Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել 1 միլիոն եվրո օգնություն տրամադրել Լիբանանին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին հայտարարվել է շաբաթ օրն Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունների արդյունքում Ավստրիայի կառավարությունը որոշում է կայացրել 1 միլիոն եվրո տրամադրել արտերկրում աղետների ժամանակ օգնության հիմնադրամից` որպես անմիջական օգնություն Լիբանանին»,- հայտարարել են Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունում: Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն էր տեղի ունեցել Բեյրութի ծովային նավահանգստի պահեստում: Ըստ ՆԳՆ-ի` պատճառը ամոնիումի նիտրատի բռնկումն էր, որը մաքսային ծառայության կողմից առգրավվել էր վեց տարի առաջ: Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում կոտրվել են պատուհանների ապակիները: Ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Զոհվել է առնվազն 154 մարդ, վիրավորվել է մոտ 5 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր