00:00:00

Մինի շրջազգեստով պատգամավորը վրդովմունք է առաջացրել կորեացիների շրջանում

21:30, 08 օգոստոս 2020 Աշխարհ

Հարավային Կորեայի պատգամավոր Րյու Հոչժոնը, ով մինի շրջազգեստով էր եկել լիագումար նիստին, վեճեր է առաջացրել հարցի շուրջ, թե ինչպես օրենսդիրները պետք է հագնվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»ն` վկայակոչելով YonHap-ը: Երբ լուսանկարները հայտնվեցին համացանցում, օգտատերերը քննադատությամբ հարձակվեցին կնոջ վրա: «Նա կարծես եկել է ներկաներից ալկոհոլի համար գումարը հավաքելու», «Սա բա՞ ր է, ինչ է», «Շուտով նա բիկինիով  կգա աշխատանքի»,- վրդովվել են օգտատերերը: Րյու Հոչժոն, ով իր 27 տարեկանում Ազգային ժողովի ամենաերիտասարդ անդամն է, հագուստի իր ընտրությունը բացատրել է որպես ցանկություն փոխել միայն խիստ պաշտոնական հագուստ կրելու ավանդույթը: «Ամեն նստաշրջանին պատգամավորների մեծամասնությունը, իսկ դրանք միջին տարիքի տղամարդիկ են, կոստյումով եւ փոխկապով են: Ես ուզում էի քանդել այդ ավանդույթը»,- բացատրել է նա: Պատգամավորը հիշեցրել է, որ խորհրդարանի հեղինակությունը հիմնված չէ հագուստի վրա եւ խոստացել է շարունակել փորձարկումներ անել հագուստի հետ: Արդարադատության կուսակցությունը, որի անդամ է Րյո Հոչժոնը, ափսոսանք է հայտնել, որ կին քաղաքական գործչին դատում են ոչ թե իր աշխատանքի արդյունքով, այլ` արտաքին տեսքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր