00:00:00

Կոշիկի միջից հայտնաբերել են փաթեթ, որում եղել է «շոկոլադկա» անվամբ հայտնի թմրամիջոց. Քրեակատարողական ծառայության

12:18, 05 օգոստոս 2020 Իրավական

Օգոստոսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կարճատեւ տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ն. Պ.-ին: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են փաթեթ, որում եղել է թմրամոլների շրջանում «շոկոլադկա» անվամբ հայտնի, մարիխուանայի հիմքով պատրաստված թմրամիջոցին նմանվող, 2, 66 գրամ քաշով զանգված: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր