00:00:00

Հրդեհ Մաշտոցի պողոտայի տներից մեկում․ բնակիչը հոսպիտալացվել է

15:16, 28 փետրվար 2018 Պատահարներ

Փետրվարի 28-ին, ժամը 05:19-ին տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:54-ին, մարվել՝ 06:02-ին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1986 թ. ծնված Է. Թ.-ը հոսպիտալացվել է «Մ. Հերացու» անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ննջասենյակում (6 քմ) ամբողջությամբ այրվել է երկու պահարան և մեկ մահճակալ, իսկ դուռը և մեկ պահարանը՝ մասամբ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31