00:00:00

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 3-ից 4-ը

15:21, 04 օգոստոս 2020 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի օգոստոսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 71 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 9-ական, ընտանեկան բռնության՝ 5, անձնական ունեցվածքի գողության ու յուրացնելու կամ վատնելու՝ 4-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, ինքնիրավչության ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր