00:00:00

Շիրակի պետհամալսարանի գիտխորհուրդը ապօրինի է

14:32, 28 փետրվար 2018 Հասարակություն

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գլխավոր անօրինականանություններից մեկը՝բուհի գիտխորհրդի ոչ լեգիտիմ լինելու փաստն է... Ըստ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի կանոնակարգի (հաստատված 2017թ. մայիսի 11-ի նիստում) 3.1. կետի՝ Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, որի առնվազն հիսուն տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), ռեկտորի խորհրդականը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը, արհեստակցական կազմակերպության նախագահը, ֆակուլտետների դեկանները, ռեկտորի նշանակմամբ` այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն: Համալսարանի գիտական խորհրդը բաղկացած է 29 անդամներից, որտեղ ի պաշտոնե ընդգրկված չեն • ռեկտորի խորհրդականը, • իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը, • Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկանը... Այսինքն՝ խախտված են 3.1 կետի որոշ ենթակետեր: Ավելին, գիտական խորհրդի 29 անդամներից 16-ը ի պաշտոնե և նշանակովի են (55%), իսկ 13-ը (45%)՝ ընտրովի (6-ը պրոֆեսորադասախոսական կազմից, 7-ը՝ ուսանողական համակազմից), այստեղ ևս խախտված է վերոնշյալ կանոնակարգի 3.1 կետը, ինչպես նաև բուհի կանոնադրության 49-րդ կետը, որտեղ ամրագրված է, որ գիտական խորհրդի անդամների առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներ են: Ի պաշտոնե անդամներ 1. Մինասյան Սահակ Գարուշի — Գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր 2. Ֆարմանյան Անահիտ Ժորայի — Գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնի տնօրեն- պրոռեկտոր 3. Սերոբյան Երվանդ Սերյոժի — ՈՒսումնամեթոդական գործընթացի կառավարման և գործատուների հետ համագործակցության կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր 4. Պետրոսյան Կարինե Ռահիմի — Գիտական քարտուղար, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ 5. Խաչատրյան Վալերի Գրիգորի — Արհեստակցական կազմակերպության նախագահ 6. Պողոսյան Բագրատ Ժորայի – Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ 7. Մելիքյան Թամարա Հմայակի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ 8. Մարդոյան Ռուզաննա Արամայիսի — Մանկավարժության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավաժության ամբիոնի պրոֆեսոր 9. Մելքոնյան Արմեն Գրիգորի — Ուսխորհրդի նախագահ, սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (մագիստրատուրա) Ռեկտորի հրամանով նշանակովի 10. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ 11. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն- գրադարանի տնօրեն 12. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ 13. Սարգսյան Սամվել Հովհաննեսի — ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր 14. Հայրապետյան Սերգո Արտուշի — Բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ 15. Հովհաննիսյան Անահիտ Սերյոժայի — Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր 16. Դրմեյան Հենրիկ Ռուբենի — Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր Ընտրովի անդամներ պրոֆեսորադասախոսական կազմից 17. Սարգսյան Արմենուհի Հակոբի — ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն 18. Մարտիրոսյան Լևոն Մովսեսի — Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ, աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ 19. Խորիկյան Հովհաննես Գեորգու — Պատմական գիտությունների թեկնածու, պատմության և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ 20. Տեր-Ադամյան Շուշանիկ Վոլոդյայի — Բանասիրական գիտությունների թեկնածու, միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի ասիստենտ 21. Ղուկասյան Լուսիկ Հենրիկի— Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, մանկավարժության ամբիոնի դոցենտ 22. Հակոբյան Լիզա Հելբերդի — Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, մանկավարժության ամբիոնի դոցենտ Ընտրովի անդամներ ուսանողական համակազմից 23. Արամյան Կարեն Արմենի —ռազմական ամբիոն «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» 4-րդ կուրսի ուսանող 24. Խաչատրյան Լիլիթ Վարդանի— Մանկավարժության ֆակուլտետ, «Մանկավարժություն և մեթոդիկա», 4-րդ կուրսի ուսանողուհի 25. Ավետիսյան Հրանուշ Կարապետի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Անգլերեն լեզու և գրականություն» 3-րդ կուրսի ուսանողուհի 26. Մխիթարյան Անահիտ Աշոտի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Կիրառական արվեստ» 3-րդ կուրսի ուսանողուհի 27. Կոստանյան Նինա Կարապետի — Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ, «Մաթեմատիկա» 4-րդ կուրսի ուսանողուհի 28. Հարությունյան Քաջիկ Հակոբի — Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ, «Աշխարհագրություն» 1-ին կուրսի ուսանող (մագիստրատուրա) 29. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ) Նշեմ, որ ուսանող Չարչօղլյան Արթուրը նաև բուհի աշխատակից է, հետևաբար ուսանողական համակազմից ևս մեկ անդամ պակաս է... 2017 թվականի մայիսին Սոցիալական գիտությունների և իրավունքի, Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետների դեկանների ժամանակավոր պաշտոնակատարները նշված ֆակուլտետների խորհուրդներում ընտրվեցին գիտխորհրդի անդամներ, սակայն դեկաններ ընտրվելուց հետո, երբ գիտխորհրդի անդամ դարձել են ի պաշտոնե, տվյալ ֆակուլտետներում լրացուցիչ ընտրություններ չեն կատարվել գիտխորհրդի կազմի համալրման համար: Փաստորեն համալսարանի կանոնադրության և գիտական խորհրդի կանոնակարգի պահանջներն անտեսվել են ռեկտորի կոմից: Կրթական գործի Կոլումբոս ռեկտորը գիտխորհրդի ձևավորման այս իրողությամբ ևս մեկ անգամ ապացուցեց ոչ բացարձակ պատկերացում չունի բուհական կրթությունից և իր հակաօրինական գործունեությամբ տարրականորեն խայտառակում է ՄԵՐ հարազատ համալսարանը... Այս ամենից հետո կարելի է ասել,որ ՇՊՀ գիտխորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումներն անօրինական են,քանի որ նրա կազմը ապօրինի է,քանի որ այն չի համապատասխանում բուհի կանոնադրությանը և կանոնակարգին... Հետաքրքիր է,ինչպե՞ս է այս խայտառակ փաստին արձագանքելու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը... Фото Гагика Амбаряна. Фото Гагика Амбаряна.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր