00:00:00

Կարիերան ավարտած Կասիլյասը Պորտուգալիայի չեմպիոնի մեդալ է ստացել

15:52, 22 հուլիս 2020 Սպորտ

Պորտուգալական «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը ստացել է Պորտուգալիայի չեմպիոնության ոսկե մեդալը: 39-ամյա Կասիլյասը մեդալի լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր պաշտոնական էջում: «Խոսեր չեմ գտնում նկարագրելու համար այն, ինչ զգում եմ: Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, թիմակիցներիս այս մեդալի համար: Սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար»,- գրել է Կասիլյասը: Իկեր Կասիլյասը Մադրիդի «Ռեալից» «Պորտու» էր տեղափոխվել 2015 թվականին: Ընթացիկ տարվա փետրվարին իսպանական ֆուտբոլի լեգենդը հայտարարեց կարիերան ավարտելու որոշում ընդունելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր