00:00:00

Հայկ Մարտիրոսյանը շախմատի առցանց խոշոր մրցաշարում զբաղեցրել է 6-րդ տեղը

04:00, 21 հուլիս 2020 Սպորտ

Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը lichess.org հարթակով մասնակցել է Sundays with Unity առցանց մրցաշարին, որին հայտավորվել են 509 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 71 գրոսմայստեր: Ինչպես տեղեկացնում է նույն կայքը, հայ գրոսմայստերն անցկացրել է կայծակնային շախմատի 55 պարտիա, որից 24-ում հաղթել է, հինգն ավարտել ոչ-ոքի, իսկ 26-ում պարտություն կրել: Մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Ռաունակ Սադվանին, որը ավելի քիչ անցկացրած պարտիաներում տարել է 26 հաղթանակ (տեղերը որոշում են հաղթանակների միջին քանակով):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր