00:00:00

Լևանդովսկին՝ Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, Մարիո Գյոտցեն՝ գլխավոր հիասթափություն

23:05, 20 հուլիս 2020 Սպորտ

Գերմանական Kicker պարբերականը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների շրջանում անցկացրած հարցումենրի շնորհիվ պարզել է Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին և մրցաշրջանի գլխավոր հիասթափությանը: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը ստացած ձայների թվով առաջ է անցել «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյից և «Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխից: Մրցաշրջանի գլխավոր հիասթափությունը Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն է, որ արդեն ազատ գործակալի կարգավիճակ ունի: Բունդեսլիգայի լավագույն դարպասապահ է ճանաչվել «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, իսկ վատագույնը՝ «Շալկե 04»-ից «Բավարիա» տեղափոխված Ալեքսանդր Նյուբելը: Հարցվածների համոզմամբ՝ մրցաշրջանի լավագույն մարզիչը «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն է, իսկ վատագույնը՝ «Հերտայից» հեռացած Յուրգեն Կլինսմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր