00:00:00

Վիդալ. Մենք կփորձենք հաղթել լավագույն մրցաշարում

18:53, 18 հուլիս 2020 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուրո Վիդալը հայտարարել է, որ իր ակումբն ընթացիկ մրցաշրջանում ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: «Ցավալի է, որ մենք բաց թողեցինք Իսպանիայի չեմպիոն դառնալու հնարավորությունը: Մենք ունեինք բոլոր հնարավորությունները և չեմպիոնությունից զրկվեցինք մեր սխալների պատճառով: Այնուամենայնիվ, մենք ամեն ինչ կանենք լավագույն մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»,- Վիդալի խոսքը փոխանցում է Sport.es-ը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցն իտալական «Նապոլին» է: Իտալիայում տեղի ունեցած առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր