00:00:00

Պարետատունը թույլ չի տվել երկրպագուների մուտքը Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչին

23:38, 08 հուլիս 2020 Սպորտ

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հուլիսի 10-ին անցկացվելիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Նոա» և «Արարատ-Արմենիա» թիմերի միջև կանցկացվի առանց երկրպագուների։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՀՀ պարետատուն՝ հանդիպմանը սահմանափակ քանակով երկպագուների մուտքը թույլ տալու խնդրանքով: Ի պատասխան ՀՖՖ-ի հարցման՝ ՀՀ պարետատնից պատասխանել են, որ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության ներկա դինամիկայով պայմանավորված՝ չի թույլատրվում նույնիսկ սահմանափակ քանակի երկրպագուների ներկայությունը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր