00:00:00

Մարադոնայի բժիշկը պատմել է ալկոհոլից նրա կախվածության մասին

18:05, 04 հուլիս 2020 Սպորտ

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ, «Խիմնասիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի բժիշկը պատմել է 59-ամյա մասնագետի առողջական խնդիրների մասին: «Մեզ հաջողվել է վերացնել Մարադոնայի կախվածությունը կոկաինից: Նա արդեն լրիվ հրաժարվել է թմրանյութերից: Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա հատուկ դեղամիջոների օգնությամբ մենք աստիճանաբար թուլացնում ենք այդ կախվածությունը: Այս կարանտինը պարզապես սարսափելի վիճակ է ստեղծել Մարադոնայի համար»,- բժշկի խոսքը փոխանցում է infobae-ն: Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան «Խիմնասիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր