00:00:00

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը մորաքույրը զանգել է հարազատներին

19:37, 03 հուլիս 2020 Տեսանյութեր

«Երբ ամեն ինչ տապալում են, մնում է ցինիզմն ու լկտի անպատասխանատվությունը։ Փոխարեն պարետը, նախարարն անձամբ ընտանիքից ներողություն խնդրեն ցավալի դեպքի համար, նման հայտարարություններով են հանդես գալիս»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը։ Նա նշեց, որ ձայնագրություն ունի, սակայն հրապարակելու թույլտվությունն ու իրավունք այս պահին չունի։ «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»,- ասաց նա։ Զոհրաբյանը հայտնեց, որ այդ դեպքով էլ արդեն արտաշիրիմում է արվել, պարզելու, թե ում են հուղարկավորել մորաքրոջ փոխարեն։ https://www.youtube.com/watch?v=cIjOvyLteUg&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր