00:00:00

Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից

20:00, 02 հուլիս 2020 Սպորտ

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին գրում են սերբական ԶԼՄ-ները: Ջոկովիչը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել: Ապաքինվել է նաև Ջոկովիչի կինը` Ելենան, ով ևս հիվանդացել էր: Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Նովակ Ջոկովիչը վարակված է կորոնավիրուսով: Դրանից մեկ շաբաթ առաջ Ջոկովիչը Խորվաթիայում մասնակցում էր մրցաշարի, որտեղ մասնակիցներից երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Սերբ թենիսիստը ևս թեստ էր հանձնել, որը դրական է եղել: 33-ամյա Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի հաղթող է: Այժմ գլխավորում է ATP վարկանիշային աղյուսակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր