00:00:00

Պողոս Գալստյանը մրցավարին հայհոյելու համար որակազրկվել է, «Արարատ-Արմենիա»-ն՝ տուգանվել. ՀՖՖ

18:41, 02 հուլիս 2020 Սպորտ

«Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանին ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն որակազրկել է 01.07.2020թ-ից մինչև 14.07.2020թ.՝ սահմանելով փորձաշրջան հուլիսի 7-ից 14-ը։ Որոշումը կոմիտեն կայացրել է հունիսի 28-ին «Լոռի ՖԱ»-«Արարատ-Արմենիա» խաղին մրցավարների հասցեին Պողոս Գալստյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու համար։
ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում ներկայացված զեկույցում բերվում են միջադեպի մանրամասները։
Պողոս Գալստյանին որակազրկելուց բացի, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կոմիտեն «Արարատ-Արմենիա» ակումբին տուգանել է նաև 300 000 ՀՀ դրամով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր