00:00:00

Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալ»-ի հետ. ԶԼՄ-ներ

00:09, 02 հուլիս 2020 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կխզի պայմանագիրը «Արսենալ»-ի հետ: Այս մասին գրում են իտալական մի շարք ԶԼՄ-ներ: Մխիթարյանը կխզի պայմանագիրն անգլիական ակումբի հետ և «Ռոմա»-ին վերջնականապես կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Ըստ ԶԼՄ-ների` Մխիթարյանին հաջողվել է «Արսենալ»-ի հետ կնքած պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ մնալ «Ռոմա»-ում` վարձավճարով, իր գործակալ Միլո Ռայոլայի շնորհիվ: Սակայն ՖԻՖԱ-ի կանոնակարգն արգելում է ֆուտբոլիստին գործող պայմանագրի դեպքում վերջին տարում վարձավճարով հանդես գալ այլ ակումբում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:  Իտալական ակումբը նախնական պայմանավորվածություն ունի Լոնդոնի «Արսենալի» հետ, ըստ որի հնարավոր է, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գա «գայլերի» կազմում:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր