00:00:00

Նոր մանրամասներ՝ Ուֆայում 5 հայի մահվան դեպքից (տեսանյութ)

14:21, 14 ապրիլ 2018 Տեսանյութեր

Ինչպես արդեն հայտնել ենք, ողբերգական դեպք է տեղի ունեցել ՌԴ Ուֆա քաղաքում։ «Пристань» ռեստորանային համալիրի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս Հայաստանի 5 քաղաքացի է մահացել, եւս մեկը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։ Ռուսական զլմ-ների տեղեկություններով՝ աշխատակիցներից մեկը մտել է դիտահոր՝ ջուրը միացնելու, սակայն գազից թունավորվել եւ ուշաթափվել է։ Մյուսները ցանկացել են օգնել նրան, սակայն իրենք էլ ուշաթափվել, ապա՝ մահացել են։ Ռուսական զլմ-ների տեղեկություններով՝ մահացածներից մեկը տվյալ ռեստորանի սեփականատիրոջ որդին էր։ Եվս երկուսը փեսա եւ աներ էին։ Նրանք էլեկտրիկներ էին, Հայաստանից աշխատելու նպատակով ընտանիքով Ուֆա էին տեղափոխվել։ Մահացածների կինն ու դուստրը՝ Անի Պետրոսյան-ը, մնաց միայնակ՝ 3 մանկահասակ երեխաների հետ։ Ինչպես հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը, ապրիլի 13-ին, ժամը 19:12-ին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքի Բելսկայա 25 հասցեի մոտակայքում՝ դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Ժամը 19:31-ին կապ է հաստատվել ՌԴ Բաշկորտոստանի Ճգնաժամային Կառավարման Կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 12:18-ին դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983 թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981 թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) և Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: https://www.youtube.com/watch?v=azllncHxh6I

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր