00:00:00

Երեխաներն իրենց իմունային համակարգի առանձնահատկությունների շնորհիվ ավելի հեշտ են հաղթահարում կորոնավիրուսը

01:28, 28 հունիս 2020 Առողջություն

Երիտասարդ տարիքում մարմինը ավելի հեշտ է հաղթահարում COVID-19-ի հետեւանքով առաջացած հիվանդությունը եւ ավելի ակտիվորեն է դիմադրում այս վիրուսի հետեւանքով տարբեր տեսակի բարդություններին: Այսպիսի եզրակացություն են արել Տեխասի համալսարանի Բժշկական դպրոցի (Սան Անտոնիո, ԱՄՆ) գիտնականները՝ 2020թ․ հունվարի 24-ից մայիսի 14-ը վերլուծելով կորոնավիրուսով երեխաների եւ դեռահասների հիվանդության կլինիկական պատկերը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հետազոտողների զեկույցը հրապարակվել է բրիտանական Lancet բժշկական ամսագրի EclinicalMedicine կայքում։ Ամփոփելով մի շարք մայրցամաքների կլինիկաներից գործընկերների կողմից տրամադրված տվյալները, ինչպես նաեւ հիմնվելով սեփական վիճակագրության վրա՝ հետազոտողները ուշադրություն են դարձրել այն բանին, որ կորոնավիրուսով հիվանդ երեխաների 19%-ի հիվանդությունն անախտանիշ է ընթացել: Հիվանդների 21%-ի մոտ հայտնաբերվել թոքերի հյուսվածքների վնասման հետքեր, հիվանդների 5,6%-ը տառապել է հարակից վարակիչ հիվանդություններով, ինչպիսին են գրիպը եւ մրսածությունը: Ծանր վիճակի պատճառով COVID-19-ով վարակվածների 3,3%-ն ընդունվել է վերակենդանացման բաժանմունքներ: Հետազոտված բոլոր 7 780 երեխաներից 7-ը մահացել են: «Կորոնավիրուսով երեխաների վիճակի ուսումնասիրության ընթացքում մենք շեշտը դրել ենք հիվանդության կլինիկական պատկերի նրբությունների վրա, պարզել եւ մանրամասնորեն վերլուծել ենք լաբորատոր հետազոտությունների մեթոդների արդյունքները, փորձել ենք ներկայացնել այս վարակիչ հիվանդության ընթացքի առավել ճշգրիտ պատկերը»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Տեխասի համալսարանի մանկաբուժության ամբիոնի դոցենտ Ալվարո Մորեյրան: Ինչպես պարզաբանում է Մորեյրան, գիտնականները մեծ ուշադրություն են դարձրել հիվանդներին բուժմանը, նրանք ուշադիր հետեւել են հիվանդներին նշանակված դեղամիջոցների թերապեւտիկ արդյունքին։ Առանձնացվել է նաեւ հիվանդների մի խումբ, որոնց բուժումը համապատասխանել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնների չափանիշներին, ասվում է զեկույցում: Կորոնավիրուսով հիվանդների կլինիկական պատկերում, ինչպես մեծահասակների մոտ, գերակշռել են ջերմության բարձրացումը եւ հազը, նշվում է աշխատանքում: Դրանք առկա են եղել, համապատասխանաբար, երեխաների 59%-ի եւ 56%-ի մոտ։ Հետազոտվածների ընդհանուր թվից 233 երեխաների մոտ եղել է հաճախակի մրսածություն, 152-ի մոտ հայտնաբերվել է թույլ իմունային համակարգ, սրտային եւ շնչառական հիվանդություններ: «Համակարգային բորբոքային պրոցեսով երեխաների մոտ արյան մեջ լիմֆոցիտների քանակը զգալիորեն՝ մինչեւ 11% նվազել է, իսկ հիվանդության անախտանիշ ընթացքով երեխաների մոտ այդ թիվը եղել է 41%, ինչը վկայում է առաջին խմբում իմունիտետի զգալի նվազման մասին»,- ասում է Մորեյրան: 9 պացիենտների մոտ նկատվել է երիկամային անբավարարություն, նույն թվով պացիենտներ ունեցել են լյարդի անբավարարություն: Թոքերի արհեստական օդափոխություն անհրաժեշտ է եղել 42 պացիենտների:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր