00:00:00

Մահացել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համակարգող Ստեփան Ղազարյանը

03:38, 24 հունիս 2020 Սպորտ

84 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի ըմբշամարտիկ, մարզիչ և մրցավար Ստեփան Լևոնի Ղազարյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Ստեփան Ղազարյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 29-ին, Երևանում։ 1957 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1971 թվականին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1961-1968թթ եղել է Խորհրդային Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ (1963թ՝ գլխավոր մարզիչ): 1968-70թթ գործուղղվել է Կամբոջա, որտեղ մարզել է տեղի ըմբիշներին: Նրա 40 սաներից 35-ը դարձել են Պոլ Պոտի ռազմական ռեժիմի զոհը: 1970-1987թթ «Սևան», 1987-1991թթ՝ «Հայաստան» մարզական ընկերությունների խորհրդի նախագահ: 1965 թվականից եղել է հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր մրցավար, սպասարկել է ԽՍՀՄ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցաշարեր: 1987 թվականից ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդամ, հրահանզիչ-համադասող, 1991 թվականից՝ Հունաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ: Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, Կամբոջայի Թագավորական, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե, արծաթե, բրոնզե շքանշաններով և ոսկե սուլիչով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր