ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ «Առաջին լրատվականի» հրապարակված հոդվածին։
Նա մասնավորապես գրել է․
«Երեկ Առաջին լրատվականի կողմից տարածած սուտ լուրերի կապակցությամբ ես, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում ենք հայցեր ներկայացնել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատասխանատվության միջոց կիրառելու պահանջներով»։