00:00:00

Ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Արտեմ Կարապետյանն ազատվեց պարտադիր զինծռայությունից

15:34, 18 հունիս 2020 Սպորտ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 18-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատել 26-ամյա Արտեմ Արթուրի Կարապետյանին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արտեմ Կարապետյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամ է: Նրան տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Արտեմի 27 տարին լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին, հնարավոր չէ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել  շարքային կազմի պարտադիր զինծառայությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր