00:00:00

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հոբելյանական 75-րդ նստաշրջանի նախագահն է դարձել Թուրքիայի ներկայացուցիչը

14:26, 18 հունիս 2020 Աշխարհ

Հունիսի 17-ին Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքըրն ընտրվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հոբելյանական 75-րդ նստաշրջանի նախագահ, որը սկսվելու է սեպտեմբերի 16-ին, փոխանցում է RG-ն: Նախագահի ընտրության քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Բոզքըրի թկնածությանն աջակցել են ՄԱԿ անդամ 178 երկրներ, 11-ը ձեռնպահ են մնացել, եւս երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Զարմանալի ոչ մի բան չկա, որ այս տարի առաջադրվել է մեկ թեկնածու, հետաքրքիրն այն է, որ Թուրքիայի եւ Եվրոպայի հարաբերությունների լարվածության շրջանում հենց Թուրքիայի թեկնածուն է կոնսենսուսային աջակցություն ստացել Արեւմտյան Եվրոպայի խմբի եւ մյուսների շրջանակում: Պատմականորեն ՄԱԿ-ում իշխանությունը կենտրոնացած է գլխավոր քարտուղարի եւ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների մոտ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա: Սակայն վերջին տարիներին ՄԱԿ անդամ պետությունները գլոբալ խնդիրների լուծման համար ավելի հաճախ են դիմում Գլխավոր վեհաժողովին: Գլխավոր քարտուղարն այլեւս չի կարող վստահ լինել, որ իր առաջարկները աջակցություն կստանան, իսկ ԳՎ-ն երբեմն կարող է այնպիսի բանաձեւեր ընդունել, որոնք հակասում են ԱԽ շահերին: Ուժերի հավասարակշռության փոփոխությունը զգալիորեն բարդացնում է ՄԱԿ-ում որոշումների ընդունման գործընթացը, քանի որ ԳՎ-ում գործողությունները պահանջում են ՄԱԿ 193 անդամ պետությունների շրջանում կոնսենսուսի հասնել: ՄԱԿ ԳՎ նախագահը պաշտոնապես ավելի բարձր է գնահատվում, քան գլխավոր քարտուղարը, նրան պատիվ է տրվում պետության ղեկավարի մակարդակում, եթե աշխարհում դիվանագիտական այցեր է կատարում: Գործնականում նախագահը հիմնականում արարողակարգային դիրք է գրավում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր