00:00:00

Ոստիկանները Մաշտոցի պողոտայից հեռացնում են ավտոբուսները, որոնցով Ծառուկյանի աջակիցները փակել են ճանապարհը

13:53, 16 հունիս 2020 Իրավական

Երևանի Մաշտոցի պողոտայում մի քանի տեղ ճանապարհն արգելափակված է։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գագիկ Ծառուկյանի աջակիցները առավոտից ավտոբուսներով արգելափակել են ճանապարհը թունելում և «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ։ Քիչ առաջ ոստիկանները ավտոբուսները հեռացրել են ճանապարհից։
Նշենք նաև, որ առավոտից ոստիկանները Երևան մտնող և Ազգային ժողով տանող ճանապարհներին խիստ հսկողությւոն են սահմանել, որոշ տեղերում՝ փակել Երևան մտնող ճանապարհները, որպեսզի Ծառուկյանի աջակիցները ԱԺ չհասնեն։ Ծառուկյանի աջակիցները բեռնատար ավտոմեքենաներով փակել էին նաև Աբովյան-Երևան ավտոճանապարհը, Ավանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհը։ Տաքսիներով փակել են նաև «Դալմա մոլի» հատվածը։ Հիշեցնենք՝ այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ ԱԺ հարակից տարածքում առավոտից լարված իրավիճակ է, ժամը 11:00-ի դրությամբ՝ բողոքի ակցիա իրականացնող 100–ից ավելի քաղաքացի բերման էր ենթարկվել։ Այժմ Գագիկ Ծառուկյանը հարցաքննության է ԱԱԾ–ում։ Շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր