00:00:00

Հեքիաթասացության ոլորտում Անդերսենն այսօր լուրջ մրցակից ունի․ Տոնոյանը՝ Դավթյանին

11:01, 16 հունիս 2020 Իրավական

Այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պագամավորական անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը բացարձակ ապօրինի է, փաստ է: Այս մասին փաստում են բազմաթիվ իրավապաշտպաններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ԱԺ նիսիտի ընթացքում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Դիմելով ամբիոնի մոտ կանգնած գլխավոր դատախազին՝ պատգամավորը նկատեց.  «Ես, իհարկե, հասկանում եմ, որ հեքիաթասացության ոլորտում Անդերսենն այսօր լուրջ մրցակից ունի, սական Ձեզ չի հաջողվելու որևէ մեկին համոզել, որ ներկայացված միջնորդության հիմքում կա որևէ փաստ, որն անմիջականորեն առնչվում է Գագիկ Ծառուկյանին»: Իվետա Տոնոյանը միաժամանակ հիշեցրեց, որ Սահմանադրսւթյան 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն ԱԺ համաձայնությամբ: «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է հստակ հետապնդում», - ասաց պատգամավորը: Նշենք, որ այս պահին ընթանում է ԱԺ հերթական քառօրյան, որի ժամանակ քննարկվում  է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Գ. Ծառուկյանի տանը, որից հետո վերջինս հրավիրվել էր հարցաքննության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր