00:00:00

Մոսկվայում տղամարդը կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ

22:16, 15 հունիս 2020 Իրավական

Մոսկվայում տղամարդը, որը կրակ է բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, մահացել է, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները ՝ հղում անելով իրավապահ մարմիններին: «Տղամարդը մահացել է որովայնի հատվածում վնասվածքի ժամանակ արյան կորստից»,-ասել է Ինտերֆաքսի զրուցակիցը: ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ ոստիկանության բաժանմունքի վրա հարձակում էր գործել Ինգուշեթիայից Մոսկվա մեկնած 25-ամյա Ռատմիր Գալաեւը: Նա կրակ է բացել МР-79-9Т հրացանից: «Հարձակում գործած անձին վնասազերծելու նպատակով ոստիկանության աշխատակիցները հրազենային զենք են օգտագործել: Չնայած վնասվածքին՝ նրանք ձերբակալել են չարագործին»,-հայտնել են ՆԳՆ ԳՎ-ում: Ոստիկանների վրա հարձակման փաստով ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 317-րդ հոդվածով  («Իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգություն»):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր