00:00:00

Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրական բարեփոխումների մասին. տեսանյութ

16:07, 15 հունիս 2020 Իրավական

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/308392613492114/?v=308392613492114 Ես այն մարդկանցից եմ, որը չի կարծում, որ երկրների սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն, բայց այս շրջանում եկել եմ համոզման, որ պետք է ոչ միայն սահմանադրական փոփոխություններ անցկացնել, այլև դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Այդ մասին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ սահմանադրությունները փոփոխվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, շատ մեծ դեր են կատարում տեքստերը, կառուցակարգերը, անձին, անձանց համապատասխանեցնելը: «Մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև, և շատ դեպքերում, երբ մենք արձանագրում ենք, որ օրենքը, օրինականությունը, կամքը չունի բարարար հանրային ընկալում, և փոփոխության նպատակը կարող է հենց դա լինել»,- ասաց կառավարության ղեկավարը՝ ընդգծելով, որ անկախ Հայաստանի պատմության մեջ չենք ունեցել Սահմանադրություն, որի ձևավորման գործընթացին քաղաքացին իրեն մասնակից համարեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր