00:00:00

Վերաքննիչ դատարանն այսօր կքննի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու վերաբերյալ պաշտպանների բողոքը

13:20, 15 հունիս 2020 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր ժամը 14-ին մեկնարկելու է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի մայիսի 13-ին  ներկայացրած՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Փաստաբանը 168.am-ին փոխանցեց, որ միջնորդել է բեկանել դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը, որով դատարանը մերժել էր գրավով ու անձնական երաշխավորությամբ փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին կայացած՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել էին վերջինի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ կամ գրավով փոխարինելու երկու միջնորդություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր