00:00:00

Մանվել Գրիգորյանին տուն են տեղափոխել. վիճակը շարունակում է մնալ ծանր

12:57, 13 հունիս 2020 Իրավական

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: «Նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել են տուն, վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հաշվի առնելով որ վերակենդանացման սարքավորումները տանն էլ կան, նրան տուն են տեղափոխել»,-ասաց փաստաբանը: Նշենք, որ հունիսի 9-ին, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր