00:00:00

Սպանության փորձի համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում

20:26, 12 հունիս 2020 Իրավական

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի եւ Շենգավիթի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 11-ին, ժամը 14.45-ին, Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 35-ամյա Գագիկ Հ.-ն, որը ապրիլի 27-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը) եւ 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր