00:00:00

Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտից բերման են ենթարկել «Ադեկվադ»-ի անդամներին

15:56, 12 հունիս 2020 Իրավական

Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի հարակից տարածքից բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության անդամներ և համախոհներ (շուրջ 30 հոգի), ովքեր եկել էին ավելի վաղ ԱԺ մոտից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանին աջակցելու։ «Այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխանությունների՝ օրենք կիրառելու, հակահամաճարակային միջոցառումներ անցկացնելու բոլոր «ջանքերը» ուղղված են միմիայն նրանց ընդդիմախոսներին լռեցնելուն։ Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը, որի դեմ միանձնյա դուրս եկավ Ռուբեն Մելիքյանը, միտված է վերոնշյալը հաստատելուն։ Ի դեպ, Ռուբեն Մելիքյանն այս պահին արդեն ազատության մեջ է, և քիչ անց մոտենալու է Արաբկիրի ոստիկանության բաժանմունք՝ իրավապաշտպան գործառույթներ իրականացնելու նպատակով»,- նշված է «Ադեկվադ»-ի հողորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր