00:00:00

Գյումրիի բնակարանից հափշտակել էր 1 միլիոն 700 հազար դրամ եւ 8000 դոլար

22:10, 11 հունիս 2020 Իրավական

Հունիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ, օգտվելով իրենց տնից բացակայելու հանգամանքից, կոտրել են խոհանոցի պատուհանը, տուն մտել, ննջասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 7 հարյուր հազար դրամ եւ 8000 դոլար: Դեպքի վայր մեկնած իրավապահներն ուսումնասիրեցին տան տարածքը: Որոնողական աշխատանքներ սկսվեցին: Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ իրականացրին, ստուգվեցին ու հերքվեցին տարբեր վարկածներ: Հունիսի 9-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները Գյումրիի Շիրակացու փողոցում բնակվող մի կնոջ բաժին հրավիրեցին, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ոսկյա զարդեր ու 3.700 դոլար: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Կումայրիի բաժին եւ ձերբակալվեց: Հանգամանքները պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր