00:00:00

25-ամյա բյուրեղավանցին Երեւանում դանակահարել է ընկերոջը. Քրգործն ուղարկվել է դատարան

18:20, 10 հունիս 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքի 25-ամյա բնակչի կողմից  դիտավորությամբ ընկերոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ  պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի 25-ամյա բնակիչը, 2019 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 02:30-ի սահմաններում, Երևան քաղաքում գործող ռեստորաններից մեկի մուտքի դիմաց, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է 25-ամյա ընկերոջ որովայնին՝ պատճառելով մարմանական ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  Բյուրեղավան քաղաքի 25-ամյա  բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր