00:00:00

Մանվել Գրիգորյանը կրկին տեղափոխվեց հիվանդանոց

22:38, 09 հունիս 2020 Իրավական

ԵԿՄ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին տեղափոխել են Նաիրի բկ-ի վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբաններից Լեւոն Բաղդասարյանը։ Նշենք, որ այսօր՝ հունիսի 9-ին, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել էր գիտակցությունը։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր