00:00:00

Համավարակով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվելու է

10:52, 09 հունիս 2020 Իրավական

Հունիսի 9-ին նշանակված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվում է: Այս մասին հայտարարություն է տարածել երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։ «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հունիսի 9-ին նշանակված դատական նիստը, ըստ դատարանից ստացված տեղեկատվության, հետաձգվելու է»,- ասված է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր