00:00:00

«Բարսելոնա»-ն հրաժարվել է Նեյմարին գնելու մտադրությունից

18:10, 04 հունիս 2020 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է Նեյմարին գնելու մտադրությունից: Այս մասին գրում է Sport.es-ը: Նման որոշում է կայացրել կատալոնական ակումբի ղեկավարությունը: Պատճառը կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրներն են:
«Բարսելոնա»-ն արդեն իսկ զգուշացրել է Նեյմարին, որ նա չի տեղափոխվի Կատալոնիա: Ավելի վաղ լուրեր կային, որ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է 100 միլիոն արժողությամբ նոր պայմանագրից՝ կատալոնական ակումբ վերադառնալու համար և պատրաստ է նույնիսկ 50 տոկոս ցածր աշխատավարձի, քան ստանում է հիմա փարիզյան ակումբում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր