00:00:00

Անահիտ Պարզյանը նշանակվել է «ՆՈՐՔ» հիմնադրամի գործադիր տնօրեն

21:15, 03 հունիս 2020 Քաղաքականություն

«ՆՈՐՔ» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Անահիտ Պարզյանը: Այս մասին տեղեկանում ենք  Աշխատանքի եւ սոցիալական ծառայության նախարարության լրատվական ծառայությունից։ Նախարարությունը ներկայացրել է Պարզյանի կենսագրությունը։ «Ծնվել է 1985 թ.-ի մայիսի 22-ին, Վանաձորում: 2007 թ.-ին գերազանցությամբ ավարտելով Երևանի՝ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը քաղաքագիտություն մասնագիտությամբ, ԵՊԼՀ-ում սկսել է աշխատել նախ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների ամբիոնի լաբորանտ, ապա 2009 թ.-ին նշանակվել Միջազգային լրագրության և հանրային կապերի կենտրոնի ղեկավար, իսկ 2009 թ.-ից մինչև 2013 թ.-ը եղել է ԵՊԼՀ Հանրային կապերի բաժնի ղեկավար։ 2007-2012 թթ. ԵԱՀԿ մոդել համաժողովների համատեքստում եղել է Հանրային խոսքի և բանակցային հմտությունների դասընթացավար։ Քաղաքական գիտությունների թեկնածու է։ Գիտական աստիճանը ստացել է 2018 թ. Չինաստանի Նանծինի (Նանկինի) համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մասնագիտացումը՝ կիբեռանվտանգություն։ 5 տարի Չիանաստանում ուսանելուց հետո 2017 թ-ին վերադարձել է հայրենիք և մասնակցել ԵՄ-ի և ՀՀ կառավարության համատեղ YES ARMENIA ծրագրին։ Հաղթելով մրցույթում, լինելով 21 ընտրված մասնագետներից մեկը՝ աշխատել է «Թվային Հայաստան» հիմնադրամում որպես թվային ռազմավարությունների և կիբեռանվտագության մշակման և իրականացման փորձագետ։ Մասնակցել է ՀՀ Կիբեռանվտանգության ռազմավարության մշակմանը՝ լինելով հատուկ խմբի անդամ։ 2017 և 2019 թթ.-ին մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների էլեկտրոնային կառավարման, թվային տնտեսության, արհեստական բանականության համակարգերի և այլ թեմաներով Եվրոպայի համալասրանի Վարշավայի եվրատլանտյան ակադեմիայում։ Որպես ժյուրիի անդամ՝ հանդես է եկել «Եվրասիական թվային հարթակներ» ԵԱՏՄ կազմակերպված մրցույթին, «ՆերՈՒժ» ծրագրում։ Թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հետազոտությունները պարբերաբար ներկայացրել է միջազգային գիտաժողովներում, որոնք տեղի են ունեցել Քեմբրիջի, Ֆուդանի, Նանծինի համալսարաններում, ՀՀ ԳԱԱ-ում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ԵՊՀ-ում և այլն։ 2018-2019 թթ.-ին հեղինակել է կիբեռանվտանգության տեղեկատվական արշավ երեխաների, դեռահասների, նրանց ծնողների և ուսուցիչների համար, իսկ 2020 թ.-ին իրականացրել է «Կիբեռանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ ՄԱԿԶԾ-ում «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի դասընթացավար է։ 2017 թ.-ին պարգևատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության համատեղ «Հակոբ Մեղապարտ» մեդալով։ Գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է, մեկ գրքի համահեղինակ։ Տիրապետում է անգլերենի, ռուսերենի և չինարենի»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր