00:00:00

Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի մեկ դեպք

19:12, 03 հունիս 2020 Առողջություն

Չինաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք, ինչպես նաեւ 4 ասիմպտոմ վարակակիր, ապաքինվել է մեկ պացիենտ, մահվան դեպքեր չեն եղել, նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հստակեցվում է, որ հայտնաբերված միակ նոր դեպքը բերովի է եւ գրանցվել է Գուանդուն նահանգում: Մայրցամաքային Չինաստանում համաճարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 83 021 դեպք (մեկ օր առաջ նշվում էր 83 022 – խմբ.), ապաքինվել է 78 314 մարդ (մեկ օր առաջ նշվում էր 78 315 – խմբ.), հիվանդանոցներում են COVID-19-ով 73 պացիենտներ, մահացել է 4634-ը: Բերովի դեպքերը կազմում են 1762, ապաքինվել է 1699 մարդ: Կոմիտեն թվերի շտկումը պատճառաբանել է վիճակագրական տվյալների ճշտմամբ: Երկրի իշխանությունները ապրիլի 1-ից սկսել են հրապարակել նաեւ հիվանդության առանց ախտանիշների ընթացքով դեպքերի մասին տվյալները: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է այդպիսի 4 դեպք, որից 2-ը տեղական են, 2-ը՝ բերովի: Անցած օրվա ընթացքում կարանտինից դուրս է եկել 18 մարդ, որոնց մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է եղել, բայց հիվանդությանը հատուկ ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: Շարունակում են հսկողության տակ մնալ 357 ասիմպտոմ վարակակիրներ, սակայն հայտնի չէ, թե Չինաստանում նրանք ընդհանուր քանիսն են եղել համաճարակի ժամանակ: Հոնկոնգում համաճարակի ամբողջ ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակման 1093 դեպք (4 մարդ մահացել է, 1038-ը՝ ապաքինվել), Մակաոյում հայտնաբերվել է 45 դեպք (45-ն էլ արդեն դուրս են գրվել), Թայվանում վարակվել է 443 մարդ (7-ը մահացել է, 427-ը՝ ապաքինվել):  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր