00:00:00

«Մեդիա պաշտպանը» կոչ է անում թեստավորել վարչապետի հետ շփում ունեցած բոլոր լրագրողներին

01:53, 03 հունիս 2020 Առողջություն

Վարչապետ Փաշինյանի հետ շփում ունեցած լրագրողների թեստավորումը նրանց անվտանգ աշխատանքը շարունակելու հիմնական պայմանն է։ Այս մասին նշված է  «Մեդիա պաշտպան» նախաձեռնության Ֆեյսբուքյան էջում։ «Մեդիա պաշտպանը» հիշեցնում է, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ «Նախաձեռնությունն առողջություն է մաղթում վարչապետին, նրա ընտանիքին և բոլոր վարակվածներին։ Վարչապետը անցյալ 14 օրում ակտիվ գործունեություն է ծավալել, ինչը, փաստացի, նշանակում է, որ շատ լրագրողներ այս պահին գտնվում են ռիսկային գոտում», գրել է «Մեդիա պաշտպանը» եւ կոչ արել  թեստավորել բոլոր լրագրողներին, որոնք շփում են ունեցել վարչապետի հետ կամ վերջինիս հետ շփում ունեցած մարդկանց հետ։ «Սա լրագրողների անվտանգ աշխատանքը շարունակելու հիմնական պայմանն է», նշված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր