00:00:00

Մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, անմիջապես հանձնել եմ թեստ․«Իմ քայլի» պատգամավոր

18:18, 02 հունիս 2020 Առողջություն

Երեկ տեղեկություն ստացա, որ մտերիմներիցս մեկի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել, ում հետ շփում էի ունեցել մի քանի օր առաջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել . «Անմիջապես հանձնել եմ RT-PCR թեստ, որի արդյունքները ԲԱՑԱՍԱԿԱՆ են։ Սա եւս մեկ ապացույց է, որ սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակի կրումը եւ ձեռքերի հաճախակի ախտահանումը նվազեցնում եւ որոշ դեպքերում կանխում են վարակի տարածումը։ Իսկ այսօր արձանագրված 517 նոր ու 19 մահվան դեպքերը պետք է ստիպեն մեզ էլ ավելի կարգապահ լինել եւ պահպանել հակահամաճարակային կանոնները։ Դիմակ կրե՛ք, առողջ եղեք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր