00:00:00

Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար

00:06, 02 հունիս 2020 Առողջություն

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մայիսի 27-ի այցելության ժամանակ։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Տանձուտի համայնքապետ Մխիթար Պետրոսյանը։ Նա հայտնեց, որ այս ընթացքում համայնքում արձանագրվել է 2 բնակչի մահ, որոնց մոտ հաստատված է եղել կորոնավիրուսային հիվանդություն։ Սակայն համայնքապետը նշեց, որ չի կարող ասել՝ արդյո՞ք վիրուսի հետեւանքով են մահացել, թե՞ ոչ։ «Այս պահին 3 բնակիչ հիվանդանոցում բուժվում են, մնացածը տանն են, թվեր չեմ կարող հրապարակել»,- ասաց համայնքապետը եւ հավելեց, որ վարակվածներն հիմնականում երիտասարդներ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր