00:00:00

Տիգրան Ավինյանը վերջերս է թեստավորել, պատասխանը բացասական է եղել. խոսնակ

23:40, 01 հունիս 2020 Առողջություն

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը վերջերս է կորոնավիրուսի թեստ հանձնել, պատասխանը բացասական է եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 1–ին, NEWS.am-ի հետ զրուցում ասաց Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Չեմ կարող ասել, թե փոխվարչապետը նոր թեստ կհանձնի, թե ոչ, քանի որ թեստավորումն իրականացվում է բժշկական ցուցումով, եթե նման ցուցում լինի, ապա կարվի, բայց պետք է նշեմ, որ վերջին շրջանում վարչապետի հետ շփումներ ունենալիս, անվտանգության բոլոր կանոները պահպանվել են՝ դիմակներ, սոցիալական հեռավորություն, ախտահանիչների օգտագործում եւ այլն»,– ասաց նա։ Հունանյանի խոսքով՝ փոխվարչապետի գրասենյակն աշխատում է բանականոն հունով. «Մեկուսացվածներ չկան, որովհետեւ մենք նույնպես բոլոր կանոնները պահպանել ենք, եւ որեւէ ցուցում չկա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր