00:00:00

Պարետատունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը

00:30, 02 հունիս 2020 Առողջություն

Պետությունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, հանրապետությունում դեռ շատ են հակամահաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ռեյդերը շարունակվելու են: Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, միայն քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նորից կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները, ամենուրեք կրել դիմակ, առանց ախտահանման ձեռքերը դեմքին չմոտեցնել, պահել սոցիալական հեռավորություն:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր