00:00:00

Գյումրիում փետրվարին բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից

19:44, 01 հունիս 2020 Առողջություն

Երեխաների պաշտպանության օրը՝ 13-ամյա աղջիկը, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է և այսօր պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի  մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը: «Շնորհակալություն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ողջ անձնակազմին, բժշկական թիմին, բոլոր այն օգտատերերին ու մարդկանց, ովքեր ուժ տվեցին ու օգնեցին այս ամիսների ընթացքում Նազելիին՝ երկրորդ կյանք վերադառնալու գործում: Թող սա դառնա լավագույն օրինակը երեխայի իրավունքների պաշտպանության հարցում: Ինքը՝ Նազենին այսօր տրամադրություն չունի, ասում է չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք: Շնորհակալություն ևս մեկ անգամ բոլորիդ...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր