00:00:00

Ընդունելության միասնական քննությանը դիմորդները կջերմաչափվեն, ԳԹԿ-ն նրանց ալկոգել եւ դիմակ կտրամադրի

19:14, 01 հունիս 2020 Տեսանյութեր

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը ներկայացրել է այս տարվա դիմորդների ընդունելության առցանց կարգը: «Համավարակով պայմանավորված մենք փոխեցինք ամբողջական կարգը եւ դրվեց կարգ միայն այս տարվա ընդունելության քննություների համար: Հայտագրումը լինելու է առցանց: Մայիս 25-ից սկսել ենք հայտագրումը եւ ավարտելու ենք հունիսի 15-ին: Ապագա ուսանողը աառջին հերթին պետք է ունենա գնհատաման եւ թեստավորման կենտրոնի կողմից իրեն տրված անձնական համարը, եթե այս տարվա շրջանավարտ է ինքը: Եթե նախորդ տարվա շրջանավարտ է, ստանում է նորից այն ուսումնական հաստատությունից, որտեղ ինքը սովորել է»,- ասել է նա: Նասիբյանը նշեց, որ այս տարի դիմորդները մեկ միասնական քննություն են հանձնելու, եւ եթե նախկինում մի քննական կենտրոնում տեղավորում էին 200-250 դիմորդներ, ապա այս տարի 100-120 դիմորդ կլինի մեկ քննական կենտրոնում: «Մուտքի ժամանակ ալկոգելն ու դիմակները ԳԹԿ-ն անպայման կտրամադրի դիմորդներին, նաեւ դիմորդները կջերմաչափվեն»,- հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր