00:00:00

«Սոչին» աշխարհի չեմպիոն Ռամիին մեղադրել է խաբեության մեջ եւ չեղարկել պայմանագիրը

00:26, 29 մայիս 2020 Սպորտ

Ռուսական «Սոչի» ակումբը աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամիին մեղադրել է խաբեության մեջ։ 34-ամյա ֆուտբոլիստը հունվարին բուժզննման ժամանակ փորձել է թաքցնել ծնկահոդի լուրջ վնասվածքը։ Նա համոզել է, որ ունի ոչ այնքան ծանր համարվող տենդինիտ։ Ռուսական ակումբի բժշկական շտաբը բացահայտել է խնդիրը, Ռամիին ուղարկել է այդպիսի վնասվածքների լավագույն մասնագետներից մեկի մոտ՝ Բարսելոնա։ Սակայն բուժումն արդյունք չի տվել։ «Սոչին» հինգ ամիս աշխատավարձ է վճարել Ռամիին, իսկ այս շաբաթ չեղարկել է պայմանագիրը, հաղորդում է Sport-express-ը։ Ռամին Ֆրանսիայի հավաքականում հանդես է եկել 2010-2018 թվականներին։ Ռուսաստանում անցկացված 2018թ․ աշխարհի առաջնությունում նա չեմպիոնի տիտղոսը նվաճած Ֆրանսիայի հավաքականի կազմում էր, սակայն ոչ մի հանդիպման չմասնակցեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր