Այս պահին կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 269-ը գտնվում են ծանր վիճակում, 51-ը՝ ծայրահեղ ծանր, իսկ 15 հոգու միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։ Այս մասին Կառավարությունում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ դիմակների կրելը պարտադիր է, քանի որ այն նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։ Նա ասաց, որ շարունակվում է պացիենտների հսկողությունը տներում։