00:00:00

Արոնյանը Նակամուրայի հետ երկրորդ պարտիայում կիսեց միավորը

03:15, 24 մայիս 2020 Սպորտ

Շախմատի առցանց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում կայացան քառորդ եզրափակչի երկրորդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում Հիկարու Նակամուրան է: Երկրորդ տուրում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 55-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:  Մրցախաղում Արոնյանն ունի 1,5, իսկ Նակամուրան 0,5 միավոր: Գրոսմայստերները կանցկացնեն ևս երեք պարտիա: Միաժամանակ ընթացքում մյուս խաղում մրցում են Չինաստանի երկու ներկայացուցիչ` Դին Լիժենը և Յու Յանգյին: Նրանց մրցախաղում հաշիվը 1:1 է:
Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր