00:00:00

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 8 894 նոր դեպք

19:50, 22 մայիս 2020 Առողջություն

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 84 շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 8 894 նոր դեպք (+2,8%)։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 326 448-ի։ Մոսկվայում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 2 988-ով, նախօրեին ապաքինվել է 2 900 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 73 հիվանդ: Համաճարակի բռնկումից ի վեր ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակվել է 158 207 մարդ, որոնցից 43 583-ն ապաքինվել են, մահացել է 1 867 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր